-ի թխուկների օգտագործումը

Apple-ի վեբկայքերը և առցանց ծառայությունները կարող են օգտագործել «թխուկներ»: Թխուկները հնարավորություն են տալիս Ձեզ օգտագործել գնումների սայլակները և անհատականացնել Ձեր փորձը մեր կայքերում, տեղեկացնում են մեզ, թե մեր վեբկայքերի որ մասերն են մարդիկ այցելել, օգնում են մեզ գնահատել գովազդների և վեբ որոնումների արդյունավետությունը և թույլ են տալիս մեզ հասկանալ օգտվողի վարքագիծը, որպեսզի մենք բարելավենք մեր հաղորդակցումները և արտադրանքները:

Եթե ցանկանում եք անջատել թխուկները Safari վեբ զննիչում, գնացեք Նախասիրություններ, ապա Գաղտնիության փեղկ և արգելափակեք թխուկները: Ձեր iPad-ի, iPhone-ի կամ iPod touch-ի վրա անցեք Կարգավորումներ, ապա Safari, իսկ հետո անցեք Թխուկների բաժին: Թե ինչպես կարելի է անջատել թխուկները այլ զննիչների դեպքում, տեղեկացեք Ձեր ծառայություն մատուցողից:

Քանի որ թխուկներն օգտագործվում են մեր վեբկայքերի բոլոր բաժիններում, նրանց անջատումը կարող է կանխարգելել կայքերի որոշակի հատվածների օգտագործումը Ձեր կողմից:

Մեր վեբկայքերում օգտագործվող թխուկները անվանակարգվել են ըստ ICC ՄԹ-ի Թխուկների վերաբերյալ ձեռնարկում ներկայացված ուղեցույցների: Մեր վեբկայքերում և այլ առցանց ծառայություններում մենք օգտագործում ենք հետևյալ անվանակարգերը.

Անվանակարգ 1 - Խիստ անհրաժեշտ թխուկներ

Սրանք էական նշանակություն ունեցող թխուկներ են, որոնք թույլ են տալիս Ձեզ զննել մեր վեբկայքերը և օգտվել նրանց յուրահատկություններից: Առանց այս թխուկների հնարավոր չի լինի տրամադրել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` գնումների զամբյուղները և էլեկտրոնային վճարաթերթիկների առաքումը:

Անվանակարգ 2 - Կատարողականության թխուկներ

Այս թխուկները հավաքում են տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտագործում մեր վեբկայքերը, օրինակ` որ էջերն եք ավելի հաճախ այցելում: Այս տվյալները կարող են օգտագործվել մեր վեբկայքերի լավարկման և նավիգացիան հեշտացնելու նպատակով: Այս թխուկները նաև թույլ են տալիս ենթաճյուղերին իմանալու, արդյոք Դուք ինչ-որ ենթաճյուղից եք անցել դեպի մեր վեբկայքերից մեկը, և, արդյոք Ձեր այցելությունն ավարտվում է մեր կողմից առաջարկվող արտադրանքի կամ ծառայության օգտագործմամբ կամ գնմամբ` ներառյալ գնված արտադրանքի կամ ծառայության մանրամասների մասին տեղեկատվությունը: Այս թխուկները չեն հավաքում Ձեզ նույնացնող տեղեկություններ: Այս թխուկների կողմից հավաքված ողջ տեղեկատվությունը ընդհանրացվում է, ինչը թույլ է տալիս ապահովել դրա անանունությունը:

Անվանակարգ 3 - Գործառության թխուկներ

Այս թխուկները թույլ են տալիս մեր վեբկայքերին հիշել այն ընտրությունները, որ Դուք կատարում եք զննման ընթացքում: Օրինակ, մենք կարող ենք պահեստավորել Ձեր աշխարհագրական տեղադրությունը թխուկի մեջ, որը երաշխավորում է մեր վեբկայքի ցուցադրումը Ձեզ` տեղայնացված Ձեր տարածքի համար: Մենք կարող ենք նաև հիշել նախասիրությունները` գրվածքի չափը, տառատեսակները և կայքի այլ հարմարեցվող տարրերը: Նրանք կարող են նաև օգտագործվել դիտված հատուկ արտադրանքները կամ տեսանյութերը հետագծելու նպատակով` կրկնություն թույլ չտալու համար: Այս թխուկների կողմից հավաքված տեղեկություններն անձնապես չեն նույնացնում Ձեզ ևչեն կարող հետագծել Ձեր զննման գործունեությունը Apple-ի վեբկայքերից դուրս: